Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը կրկին առաջատարներից մեկն է

Սպորտ
gabriel

Երուսաղեմում շարունակվող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի պատվիրակներից հաջող են հանդես գալիս փորձառու Գաբրիել Սարգսյանն ու Վլադիմիր Հակոբյանը: Այսօր կայացած 7-րդ տուրում առաջատարների խմբում ընթացող Գաբրիելը սեւ խաղաքարերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց լեհ շախմատիստ Մատեուշ Բարտելի հետ: Նա 5,5 միավորով մի շարք շախմատիստների հետ բաժանում է 1-ին տեղը: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով գեղեցիկ ոճով հաղթեց ռումինացի Միրչեա-Էմիլիան Պարլիգարսին: Նա այժմ ունի 5 միավոր: Այսօր լիարժեք միավոր վաստակեց նաեւ Հայաստանի այս տարվա բրոնզե մեդալակիր Ռոբերտ Հովհաննիսյանը, որը սեւերով առավելության հասավ թուրք Մերտ Իլմազյերլիի նկատմամբ եւ վաստակեց 4,5 միավոր: Ավաղ, այս տուրում իրենց հնարավորություններից ցածր հանդես եկան գորսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հրանտ Մելքումյանը եւ Հայաստանի չեմպիոն Կարեն Գրիգորյանը, որոնք պարտվեցին իրենց մրցակիցներին եւ էլ ավելի ետ մնացին առաջատարներից: