Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրամիության պատվիրակությունը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ

Քաղաքականություն
9dfb7fe01e1975e16da89b4501162530

Այսօր՝ մարտի 3-ին,  ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար,  դեսպան  Տրայան  Հրիսթեային և  խորհրդական, քաղաքական, տնտեսական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին։ ՀՅԴ ներկայացուցիչները փոխանցեցին Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները,  ինչպես նաև   ներկայացրին երկրի ներքաղաքական զարգացումների համատեքստում խնդիրների լուծման ՀՅԴ  պատկերացումները։ Ժողովրդավարության ինստիտուտների կայացումը դիտելով իբրև զարգացող  ու մրցունակ երկրի գրավական, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը փոխանցեց ՀՅԴ հավատարմությունը Եվրոպական արժեքներին, ինչպես նաև այս ուղղությամբ եվրոպական կառույցների հետ  աշխատելու կուսակցության պատրաստակամությունը։ Սահմանադրական բարեփոխումների  ՀՅԴ հայեցակարգը ներկայացրեց Բյուրոյի քաղաքական ներկայացուցչ Արմեն Ռուստամյանը ։ Եվրապատվիրակության ղեկավար, դեսպան  Տրայան  Հրիսթեան փոխանցեց ԵՄ-ի պատրաստակամությունը Հայաստանի հետ գործընկերությունը շարունակելու, Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին աջակցելու, քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը խթանելու ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվեցին շարունակել փոխադարձ շփումները։ ՀՅԴ ԳՄ  Մամլո դիվան