Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԺԿ քաղաքական համաժողովի բանաձեւն ընդունվեց

Քաղաքականություն
default

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը վերահաստատում է հայկական ցեղասպանության և հայժողովրդի բռնի տեղահանման փաստը, դատապարտում է այն ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին`ապրիլի 14, 2015: 1. Մենք դատապարտում ենք հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանության գործողությունները, որոնք ծրագրվել և մշտապես չարակամորեն իրականացվել են Օսմանյան կայսրության և Թուրքիայի այլ ռեժիմների կողմից 1894-1924 թթ: Դրանք են հայրենազրկումը, ոճրագործությունները և էթնիկ գործոնով պայմանավորված բնաջնջումները, որոնք ուղղված էին հայկական բնակչության և նրա մշակութային ժառանգության ոչնչացմանը: Ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու և իրականացված ոճրագործությունները մոռացության մատնելու կամ արդարացնելու փորձերը` որակելով դրանք որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանություններ խրախուսելու միտում: 2. Մենք հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի հայկական ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին և երախտագիտությամբ խոնարհվում ենք նահատակված, ինչպես նաև փրկված հերոսների առջև, ովքեր պայքարել են կյանքի և մարդկային արժանապատվության պահպանման համար: Ավելին, մենք ընդունում ենք, որ ցեղասպանության հետ և անքով բնաջնջման և բռնի տեղահանման են ենթարկվել ոչ միայն հայերը, այլ նաև Պոնտոսի հույները և ասորիները: Մենք հարգում ենք նաև նրանց հիշատակը: 3. Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար: 4. Կոչ ենք անում Թուրքիային հետևել հետպատերազմյան Գերմանիայի կողմից ցուցաբերած բացառիկ շիտակության ու նախաձեռնողականության օրինակին, պատմությունը ընդունելու և հայկական ցեղասպանութան և դրան հետևող ունեզրկման ներկայիս իրականությունը ճանաչելու, ինչպես նաև, նյութական և բարոյական հատուցումը ապահովելու գործում` իրականացնելով եվրոպական երկրին վայել քաղաքականություն, որը ներառում է պատմական հողերի վերադարձը հայ բնակչությանը, հայ ընտանիքների վերամիավորումն իրենց ազգային օջախներին և դրանից բխող ճշմարտության միջոցով հաշտության հասնելու հրամայականի իրագործմանը: 5. Դիմում ենք Թուրքիայի կառավարությանը իր ստանձնած օրենսդրական պարտավորությունները հարգելու և կյանքի կոչելու պնդումով, ներառյալ այն դրույթները, որոնք վերաբերվում են հայկական մշակութային ժառանգության պահպանմանը: Մասնավորապես այդ համատեքստում կարևորվում է անցյալ դարում բնաջնջման կամ ոչնչացման ենթարկված հայկական և այլ մշակութային ժառանգությունների մանրամասն ցուցակագրումը, հնագույն մեծ քաղաքների, եկեղեցիների, դպրոցների, գերեզմանոցների և Արևմտյան Հայաստանում տեղակայված այլ պատմամշակութային արժեքների վերականգնման ռազմավարության զարգացման հեռահար նպատակով` դարձնելով վերոհիշյալ հաստատություններից շատերը գործող մշակութային և կրոնական կենտրոններ: 6. Մենք կոչ ենք անում ԵՄ, Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, միջազգային կազմակերպություններին, բարի կամքի տեր բոլոր մարդկանց անկախ իրենց ազգային և կրոնական պատկանելիությունից, միավորել ջանքերը պատմական արդարությունը վերկանգնելու և հայկական ցեղասպանության անմեղ զոհերին հարգանքի արժանի տուրք մատուցելու գործում. 7. Հաշվի առնելով վերոհիշյալ դրույթները` ԵԺԿ-ն կոչ է անում Թուրքիային ձեռնարկել իր ստանձնած միջազգային պարտավորությունների և իր որդեգրած եվրոպական չափանիշներին համապատասխան միջոցառումներ. • Ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին: • Ձևավորել իրապես եվրոպական Թուրքիային համապաստախանող տեսլական, ինչպես նաև, գործողությունների ծրագիր, որն իր մեջ ներառում է խոսքի ազատությանը և հայկական ցեղասպանությանը վերաբերող հարցերի ազատ բարձրաձայնումը պետական հասարակական և կրթական հասատատությունների մակարդակով, ինչպես նաև կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնումը և դրանց հանձնումը հայակական և այլ համայնքներին: • Ձեռնարկել երկար սպասված հայկական ազգային ժառանգության ճանաչումը, որը հիմնված կլինի հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման, խարսխված պատմության ընդունման, կնճռոտ հարցերի խաղաղ կարգավորման և հայ-թուրքական հարաբերությունների լիակատար եվրոպականացման վրա: 8. Կոչ ենք անում Եվրոպական Միությանը,ԵՄ Հանձնաժողովին, Խորհդրին և Խորհրդարանին, ինչպես նաև ողջ միջազգային հանրությանը ի գնահատումն Թուրքիայի ստանձնած պարտավորություններին` կենտրոնացնել ուշադրությունը ճանաչման և մեր ընդհանուր ժառանգության վերականգնման և վերահաստատման վրա, ընդսմին, առաջադրված, այնուհետ և նշվող ապրիլի 24-ը հայկական զոհերի հիշատակի պաշտոնական օր ընդունելու, հայկական ցեղասպանությունը և մարդու կողմից մարդու հանդեպ կատարվող ոճրագործությունները դատապարտելու համար: 9. Լիահույս ենք, որ Թուրքիայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը նոր էջ կբացի հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման գործընթացում: