Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծովասարի 4 բնակիչներ «սուր էկզոգեն թունավորում» կասկածանքով հոսպիտալացվել են

Հասարակություն
ssfs

2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները: Ըստ այդմ՝ նշված հիվանդների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել: Նրանք համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել բժշկական կենտրոնից բավարար առողջական վիճակում: