Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իվան Կուխտան խնդրեց վիճակագրական տվյալներ ուկրաինացիների վերաբերյալ

Քաղաքականություն
Ivan_Kuxta-22

Ուկրաինայի դեսպանն այցելեց ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն 2015թ. մարտի 3-ին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան այցելեց ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն: Նրան ուղեկցում էր հյուպատոս Վալենտին Կուզիչկինը: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանի և Ուկրաինայի միջև ռեադմիսիոն համաձայնագրի կնքման վիճակը, երկուստեք նշվեց, որ փաստաթղթի տեքստի համաձայնեցման գործընթացը ավարտված է և պայմանավորվածություն ձեռք բերվեց հնարավորինս արագ ձեռնամուխ լինել դրա ստորագրմանը: Դեսպան Ի.կուխտայի խնդրանքով` Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը ներկայացրեց վիճակագրական տեղեկություններ ՀՀ-ում ապաստան հայցող Ուկրաինայի քաղաքացիենրի վերաբերյալ: 2014-2015թթ. ընթացքում ՏԿԱԻՆ ՄՊԾ-ն Ուկրաինայի քաղաքացիներից ստացել է 74 ապաստանի դիմում 141անձանց համար, որոնցից 17-ը էթնիկ ուկրաինացիներ, 7-ը`ռուսներ, իսկ մնացածները հայեր են: Նրանցից 19 հոգի տեղավորվել են ՄՊԾ Հատուկ կացարանում, իսկ մեկ 6 հոգանոց ընտանիքի տրամադրվել է սոցիալական բնակարան: Եվս 128 Ուկրաինայի քաղաքացի կրթության, առողջապահական, աշխատանքի տեղավորման և սոցիալական տարաբնույթ հարցերով դիմել և աջակցություն է ստացել ՀՀ սփյուռքի նախարարությունից: Դեսպան Ի.Կուխտայի խնդրանքով՝ պարոն Եգանյանը ներկայացրեց Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված միության անդամ երկրների միգրացիոն օրեսդրությունում կատարված փոփոխությունների, ինչպես նաև՝ հայ աշխատանքային միգրանտներին դրանց վերաբերյալ իրազեկելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հանդիպման ավարտին կողմերը գոհունակությամբ ընդգծեցին միգրացիայի ոլորտում առկա համագործակցության բարձր մակարդակը: