Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին

Սպորտ
sport-hajastan-15

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը Կիպրոսի Այանապա քաղաքում անցկացվող ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում այսօր 1:0 հաշվով հաղթել է Վրաստանի այդ տարիքային թիմին: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մեր թիմից միակ գոլը խփել է Էրիկ Ավետիսյանը: Մարտի 4-ին Հայաստանի ընտրանին կհանդիպի Կիպրոսի, իսկ 6-ին` Մակեդոնիայի հավաքականների հետ: Կիպրոսում է գտնվում նաեւ Հայաստանի մինչեւ 14 տարեկանների հավաքականը, որը նմանատիպ մրցաշարում ուժերը կչափի Վրաստանի եւ Կիպրոսի թիմերի հետ: