Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ չափը ես գիտեմ ինչքան է ու իմ արժանիքն էլ»

Քաղաքականություն
MHM72254-copy

ԱԺ արտահերթ նիստում այսօր ներկայացնելով պաշտոնաթող նախագահների կենսաթոշակի չափն ու մի շարք այլ արտոնություններ` հարակից զեկուցող, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը վստահեցրեց, որ այստեղ, ըստ էության քննարկման հարց էլ չկա, քանի որ ամեն ինչ շատ ավելի պարզ է; ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հարց ուղղելով Հակոբ Հակոբյանին, ասաց. «Որ այդպես դոշով պաշտպանում եք այս նախագծերը…. Դոշն է այս պարագայում կարեւոր  պարոն Հակոբյանի դեպքում, չեք կարծում, որ կենսաթոշակի արժանապատիվ համակարգ պետք է դնեիք, օրինակ` պատվովճար, այլ ոչ թե կենսաթոշակ ասենք: Այդ կենսաթոշակը ոչ այնքան պաշտոնաթող նախագահներին է պետք, այլ այդպիսով ընդգծում ենք նախագահի ինստիտուտի կարեւորությունը: Էն կինոյի նման, որ ասում է` եկել եք էստեղ, մարդ եք զարմացնում»: Ի պատասխան Հակոբ Հակոբյանն ասաց. «Ցավում եմ, պարոն Մինասյան, որ դուք մինչեւ հիմա չգիտեք, որ թոշակ ստացողներին ուղղակիորեն չենք հարցնում` դրսում ի՞նչ եք ստանում, աշխատում եք, թե ոչ: Դուք ձեր չափով ուրիշներին մի չափեք»: Արծվիկ Մինասյանի արձագանքը չուշացավ. «Ցավոք, դուք մինչեւ հիմա չեք տիրապետում, որ օրինակ՝ դատավորների, զինվորականների, նախարարների ու այլքի դեպքում կատարվում է նման հարցում: Իսկ իմ չափը ես գիտեմ ինչքան է ու իմ արժանիքն էլ գիտեմ, ի տարբերություն շատերի»: