Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ճիշտն ասած, ավելին էինք սպասում». ԲՀԿ-ն այսօր լքած նախկին ԲՀԿ-ական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
rustam

ԲՀԿ-ական պատգամավոր Վահագն Մախսուդյանը նորմալ է վերաբերվում նրանց, որոնք լքել են խմբակցությունը. «Մարդկային տեսակետ կա, նրանք կարող են իրենց տեսակետը արտահայտել»։ Լեւոն Խաչատրյանը նախկին վստահությունը չունի իր կուսակցության ապագայի մասին. «ԲՀԿ-ի ապագան տեսնում եմ այնպես, ինչպես կորոշի համագումարը»։ ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը հստակ է պատասխանում հարցին, թե ինչպես է պատկերացնում իր կուսակցության ապագան. «Ոչ իշխանական, ընդդիմադիր, ժողովրդի կողքին կանգնած»։ Մի քանի օր առաջ լրատվական կայքերը տեղեկացրել էին, որ պարոն Ուրիխանյանը դադարեցնում է ԲՀԿ մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը։ Վերջինս հերքում է՝ միայն այդ պահին մարդն իրեն իրավասու չի համարել ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը հայտնել. «Ես չեմ ցանկանում, որպեսզի համեստ անձիս պաշտոնական կարգավիճակի քննարկումները դառնան հանրային»։ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, որը ոչ պաշտոնական տեղեկություններով արդեն լքել է կուսակցությունը, հիասթափված է քաղաքական զարգացումներից. «Ճիշտն ասած, ավելին էինք սպասում»,- ասում է Ռուստամ Գասպարյանը։։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, արյունահեղության մասին կուսակցությունը պատկերացում չուներ, երբ համազգային շարժում էր ծավալում. «Չէինք պատկերացնում, որ ամեն ինչի կգնար իշխանությունը եղածը պահելու համար»։ Ինքը չգիտի, թե իշխանությունն ինչ է ասել Ծառուկյանին, որ վերջինս նահանջել է պայքարից; «Եվ Ծառուկյանը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը էլ պատրաստ չեն պայքարի, էսօր ազգը չունի առաջնորդ»,- ասում է ԲՀԿ-ականը։ Կուսակցությունը լքած Արագած Ախոյանը չի փոշմանել իր քայլի համար, թեպետ գիտի, թե ինչպես են որակվում այդպիսի քայլը. «Առնետավազք կոնկրետ, հա՞»։ Նախկին ԲՀԿ-ականը վատ չի զգում ծանր պահին Գագիկ Ծառուկյանին լքելու համար։ Նրանց հարաբերություններն այսօր էլ շատ լավ են. «Հա, ի՞նչ ա եղել որ, մարդը չի զբաղվելու քաղաքականությամբ, հայտարարություն է եղել, մենք էլ ընկերություն կանենք»։ Պարոն Ախոյանը դեռ նոր է հանդիպելու Ծառուկյանին եւ բացատրելու իր քայլը։ Իսկ ահա ԲՀԿ-ն լքած Կարո Կարապետյանը տրամադրություն եւ առողջություն չուներ ասելու, թե հանդիպե՞լ է Գագիկ Ծառուկյանին. «Լսի, քեզ, այ տղա, ասում եմ չի կարելի, ասում ես հարցե՞ր ես տալի, արա»։ Կարո Կարապետյանը համաձայն էր, որ ինքը պատգամավոր է, բայց հարցերին պատասխանել պարտավոր չէ, եթե պետք լինի՝ նաեւ կխփի լրագրողին. «Դավայ, դու գնա քո գործով զբաղվի»։ -Կարո՞ղ ա մի հատ էլ խփեք, ներողություն։ -Չէ։ Որ շատ համը հանես, կարող ա»,-ավարտում է խոսքը ՀՀ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը։