Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Դու ինքնագլո՞ւխ ես». նախկին ԲՀԿ-ականը սպառնացել է ծեծել «Ա1+»-ի թղթակցին (տեսանյութ)

«Ա1+»-ի թղթակից Մհեր Արշակյանը ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին, այսօր ԱԺ-ում փորձել է հարց ուղղել, թե արդյո՞ք նա հանդիպել է Գագիկ Ծառուկյանին խմբակցությունից դուրս գալուց հետո։ Կարո Կարապետյանը նախ ասել է, թե ճնշում ունի և խորհուրդ է տվել հեռու մնալ իրենից։ Սակայն, երբ մեր թղթակիցը կրկնել է հարցը, պատգամավորը բղավել է. «Արա՛, քեզ չեմ ասում հեռու մնա, չե՞ս հասկանում, ինքնագլուխ ե՞ս»։ Լրագրողի դիտարկմանը, թե կարո՞ղ է մի հատ էլ խփեք, Կարո Կարապետյանն արձագանքել է․ «Եթե համը հանես, էդ էլ կանեմ»։ Տեսանյութը՝ ավելի ուշ