Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վարդան Պետրոսյանը կլիներ ազատության մեջ, եթե (տեսանյութ)

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր արդեն կլիներ ազատության մեջ, եթե գործով մեղադրողը,ինչպես նաեւ տուժող կողմը չբողոքարկեին գործով դատավճիռը, որով նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ «Այսօր արդեն կարող էինք տեսնել թատրոնում։ Հիմա, եթե դատական ակտը ուժի մեջ մտներ, տուժող կողմը յուրաքանչյուր տուժողի համար կստանար 3 մլն 300 հազար դրամ։ Եվ իրենց ծախսերը հոգալու համար եւ բուժման ծախսերը։ Իրենք բողոք բերեցին այդ գումարները չստացան եւ Վարդան Պետրոսյանին շարունակեցին պահել կալանքի տակ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։