Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մխիթար Գոշի մեդալի հանձնում Լոս Անջելեսում

Քաղաքականություն
untitled12

Մարտի 2-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն ընդունեց Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Գաթոնին: Սերգեյ Սարկիսովը նահանգային կոնգրեսականին հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Մխիթար Գոշի մեդալը: «Այս մեդալն ընդունեք` իբրև երախտագիտություն` հանուն Հայաստանի, Արցախի և հայ համայնքի Ձեր կատարած անձնվեր գործի: Մենք գնահատում ենք Ձեր աջակցությունը հայ ժողովրդին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցում», - նշեց Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը: Շնորհակալություն հայտնելով Մայք Գաթոնը, մասնավորապես, նշեց.`«Մեծ պատիվ է ինձ համար արժանանալ մի մեդալի, որն անվանակոչված է Մխիթար Գոշի անունով: Հայ ժողովուրդը դարերով պայքարել է ապրելու և անտիկ մշակույթը շարունակելու համար, մշակույթ, որը շատ արժեքներ է տվել աշխարհին: Մեր նահանգը թերի կլիներ առանց հայ համայնքի ներկայության, առանց հայերի ստեղծարար գործունեության, ինչի համար մենք շատ երախտապարտ ենք: Անցած տարի Կալիֆորնիան ճանաչեց Արցախի Հանրապետությունը, որի կապակցությամբ կցանկանայի երախտագիտություն հայտնել բոլոր աջակիցներին»: Մայք Գաթոնն ավելացրեց, որ իր հետագա գործունեության մեջ ևս կշարունակի մշտական ուշադրության կենտրոնում պահել հայ համայնքին, Հայաստանին և Արցախին վերաբերող հիմնախնդիրները: