Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարդան Պետրոսյանն արդեն կլիներ ազատության մեջ» (տեսանյութ)

Հասարակություն
Vardan-Petrosyan-dat2

Դերասան Վարդան Պետրոսյանն այսօր արդեն կլիներ ազատության մեջ, եթե գործով մեղադրողը,ինչպես նաեւ տուժող կողմը չբողոքարկեին գործով դատավճիռը, որով նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ «Այսօր արդեն կարող էինք տեսնել թատրոնում։ Հիմա, եթե դատական ակտը ուժի մեջ մտներ, տուժող կողմը յուրաքանչյուր տուժողի համար կստանար 3 մլն 300 հազար դրամ։ Եվ իրենց ծախսերը հոգալու համար եւ բուժման ծախսերը։ Իրենք բողոք բերեցին այդ գումարները չստացան եւ Վարդան Պետրոսյանին շարունակեցին պահել կալանքի տակ»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը։ Վարդան Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ։ Վթարը տեղի է ունեցել 2013 թ հոկտեմբերի 20-ին՝ Երեւան-Եղվարդ ավտոճանապարհին։ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. հունվարի 29-ին մեղավոր էր ճանաչել Վարդան Պետրոսյանին՝ դատապարտելով 5 տարի ժամկետով ազատազրկման: Դատախազը միջնորդել էր դերասանին դատապարտել 6,5 տարվա ազատազրկման։