Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն ցանկանում է ֆուտբոլիստներ աճեցնել

Սպորտ
sport-hff

«Մենք պետք է հասնենք նրան, որ ՀՖՖ տեխնիկական կենտրոնը՝ ֆուտբոլի ակադեմիան, մանկապատանեկան ֆուտբոլի համար աճեցնի առնվազն նույն քանակի ֆուտբոլիստներ, ինչ որ «Բանանցը», «Փյունիկը», «Միկան» - հայտարարել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորանշանակ տեխնիկական տնօրեն Մարկ Լելեւրը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, բելգիացի մասնագետը ֆեդերացիայի գործադիր կոմիտեին մանկապատանեկան ֆուտբոլի նոր ծրագիր է ներկայացրել: Ըստ դրա՝ մանկապատանեկան թիմերի բոլոր ֆուտբոլիստների գերակա նպատակը լինելու է ոչ թե արդյունքը, այլ նրանց անհատական որակների բարելավումը: Դրա համար 9-13 տարեկանների առաջնություն հասկացությունը վերացվելու են: Դրանց փոխարինելու են առանց միավորների մրցաշարեր: Մարկ Լելեւրը ՀՖՖ նախագահին պետք է առաջարկի նաեւ Հայաստանի 14-19 տարեկանների հավաքականների մարզիչների թեկնածությունները, ինչպես նաեւ համակարգի նրանց հետագա աշխատանքները: