Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդաչուները հավատացել էին վարչապետի խոսքերին

Հասարակություն
odachu

4 ամսվա դադարից հետո հաշմանդամություն ունեցող օդաչուներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ։ Ժամանակավոր դադարը պայմանավորված էր նրանով, որ նախորդ տարվա նոյեմբեր ամսին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր օդաչուներին եւ խոստացել մինչեւ մարտ ամիս հարցին լուծում տալ։ «Մենք անգամ հարց տվեցինք, պարո՛ն վարչապետ, դուք որպես տղամարդ, որպես ՀՀ վարչապետ, եթե վերցնում եք Ձեր հսկողության տակ, մենք կսպասենք մինչեւ մարտ, մենք հավատում ենք ձեզ։ Հանդիպեցինք վարչապետի խորհրդականի հետ, ասեց՝ գործը ընթացքի մեջ է, բայց գիտեք ինչ, գործն արդեն 9 տարի է` ընթացքի մեջ է»,- «Ա1+»-ին ասաց հաշմանդամություն ունեցող օդաչու Սեյրան Սարգսյանը։ 2006 թ. «Հայկական ավիաուղիներ»-ի սնանկ ճանաչվելուց հետո նրանք թոշակ չեն ստացել։ Օդաչուները համոզված են՝ ընկերությունը դիտմամբ գնաց սնանկացման՝ գումարները չվճարելու համար։ 60-ից ավելի օդաչուների շարքերում հնարավոր չէ գտնել մեկին, ով առողջական խնդիր չունի։ Նրանք առողջական խնդիրները ձեռք են բերել աշխատանքի ժամանակ։