Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները պարտքի մարման ժամանակացույց են պահանջում. ակցիա

Տնտեսություն
d88928fe71b3b9508a3899cbe732f6b4

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները նորից Կառավարության մոտ են։ Վերջին 5 օրերին էլ որեւէ պատասխան չի տրվել աշխատավարձերի մարման ժամանակացույցի մասին, ինչպես խոստացվել էր։ Նաիրիտցիները կառավարությունից պահանջում են կազմել հստակ ժամանակացույց, ըստ որի՝ ամիսը 2 անգամ կմարվեն իրենց 18-24 ամիսների չվճարված աշխատավարձերը։ Սակայն խնդիրը մնում է չլուծված։ Այսօր մինչեւ ժամը 13-ը նաիրիտցիները կլինեն Կառավարության շենքի դիմաց։ Եթե որեւէ մեկը նրանց չընդունի, ապա երթով կշարժվեն դեպի նախագահական նստավայր։ Այս պահին նրանք վանկարկում են «Պարտքի մարում» եւ «Վարչապետ»։ Հիշեցնենք, կառավարությունը նաիրիտցիներին պարտք է 5 մլրդ դրամ, իսկ փետրվարի 6-ից «Նաիրիտ»-ի մոտ 1700 աշխատակիցներ առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից։