Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորներից ով ուր կգործուղվի այս ամիս

Քաղաքականություն
qvorum1

2015 թվականի մարտի 11-17-ը աշխատանքային այցով Տալլին, Ռիգա եւ Վիլնյուս կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: 2015 թվականի մարտի 1-3-ը Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբակցության հանդիպմանը եւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Բրյուսել կգործուղվի Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

2015 թվականի մարտի 1-3-ը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով Ստամբուլ կգործուղվի ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը: 2015 թվականի մարտի 9-13-ը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մինսկ կգործուղվի ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Տիգրան Ուրիխանյանը: 2015 թվականի մարտի 29-ից ապրիլի 1-ը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Փարիզ կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ