Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գաբրիել Սարգսյանը հավասարվեց առաջատարներին

Սպորտ
ccd01b581ab477d929f331cc601dd5ab

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը շարունակում է հաջող հանդես գալ Երուսաղեմում ընթացող Եվրոպայի անհատական առաջնությունում:   Մեր շախմատիստը 6-րդ տուրում սպիտակներով գեղեցիկ ոճով հաղթեց լեհ Ռոբերտ Կեմպինսկուն եւ վաստակեց 5 միավոր: Նա այժմ երեք մասնակիցների հետ բաժանում է առաջին հորիզոնականը:   Մեր մյուս շախմատիստներից այս տուրում հաջող հանդես եկավ նաեւ Սամվել Տեր-Սահակյանը, որը սեւերով հաղթեց ադրբեջանցի Մահմուտովին: Նա վստակեց 4 միավոր եւ հավասարվեց իր ավագ խաղընկերներին՝ Վլադիմիր Հակոբյանին, Զավեն Անդրիասյանին: Նույնպիսի արդյունք ունի նաեւ առաջին կարգային Արման Միքայելյանը: