Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂՀ կառավարությունը աշխատանքային այցով մեկնել է Քուվեյթ

Քաղաքականություն
nkar2

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-ից մարտի 1-ն աշխատանքային այցով գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում և Քուվեյթի Պետությունում: Այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ այդ երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ժամանակ հայազգի տասնյակ գործարարների են ներկայացվել «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերության ծրագրերը, որոնք միտված են ԼՂՀ Քաշաթաղի և Շահումյանի շրջաններում խթանելու գյուղատնտեսության և բնակարանաշինության զարգացումը: nkar nkar3   nkar1 Վարչապետն իր խոսքում բարձր է գնահատել «ԱՐԻ» ընկերության վեցամյա գործունեությունն Արցախում՝ կարևորելով դրա կապիտալի մեծացման նշանակությունը: Նա կատարված ծրագրերից առանձնացրել է հատկապես գյուղատնտեսական փոքր վարկերի տրամադրումը և Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնքում 50 բնակարանների կառուցումը, որը դեռևս ընթացքում է: Ա. Հարությունյանը հորդորել է ներդրողներին գործուն մասնակցություն ունենալ ընկերության ծրագրերում, որոնք իրագործվում են «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» և «Արցախի ներդրումային հիմնադրամի» միջոցով: Հետագա համագործակցության վերաբերյալ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ գործարարների հետ, ովքեր իրենց մասնակցությունը կունենան «ԱՐԻ»-ի ներդրումային ֆոնդի մեծացման գործում: Վարչապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Քուվեյթում և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանների և համայնքների հոգևոր առաջնորդների հետ: Քննարկվել են համագործակցության խորացման հնարավորությունները և ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ այդ ուղղությամբ: Ա. Հարությունյանը վերջում այցելել է Քուվեյթի Ազգային վարժարան, ծանոթացել կառույցի պատմությանն ու հնարավորություններին: Նա իր երախտագիտությունն է հայտնել  հայապահպանման գործում կրթարանի կատարած նշանակալի աշխատանքի համար` խոստանալով աջակցել Արցախի կրթօջախների և վարժարանի միջև կապերի հաստատմանը: Պատվիրակության կազմում էին քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Բախշիյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Այցի ընթացքում «Արցախ րութս ինվեսթմենթ» ընկերությունը ներկայացնում էին պատվավոր տնօրեն Սուրեն Սարգսյանը, խորհրդի անդամ Մասիս Ալեքսանդրյանը, ինչպես նաև ՀՅԴ բյուրոյի և «ԱՐԻ»-ի խորհրդի անդամ Բենիամին Բչակչյանը: Տեղեկանք «ԱՐԻ»-ն հիմնադրվել է 2009 թվականին լիբանանահայ գործարարների կողմից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով: Այս շրջանների բնակիչները 2010 թվականից օգտվում են ընկերության՝ նպատակային փոխառությամբ տրամադրվող ֆինանսական միջոցներից: Ներդրողները գումարներն Արցախի կառավարությանն են տրամադրում տարեկան 9%  տոկոսադրույքով: Դրանից 3%-ը սուբսիդավորում է պետությունը, եւ վերոնշյալ շրջանների բնակիչները ստանում են միջնաժամկետ, առանց գրավի և 6% տոկոսադրույքով փոխառություններ: 6 տարիների ընթացքում «ԱՐԻ»-ն «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» միջոցով Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում  շուրջ 1 միլիարդ 260 միլիոն  դրամի ծրագրեր է իրականացրել՝ արտոնյալ պայմաններով փոխառություններ տրամադրելով ավելի քան 1000 ընտանիքների: Ավելի ուշ ընկերությունն ընդլայնել է ներդրումների շրջանակը՝ ԼՂՀ կառավարության հետ համատեղ մասնակցելով Աղավնոյում իրականացվող բնակարանաշինության ծրագրին: Նախատեսվող 150 տներից 50-ի կառուցումը մոտենում է ավարտին, որին «ԱՐԻ»-ն մասնակցում է շուրջ 900 միլիոն դրամի ներդրումով: Բնակարանների մի մասը սոցիալական ծրագրերի շրջանակներում տրամադրվելու է վերաբնակիչներին, իսկ մյուս մասը վաճառվելու է հիփոթեքային արտոնյալ պայմաններով: ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին