Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսու վարորդները բողոքի են ելել Երեւանում եւ Գյումրիում (տեսանյութ)

Հասարակություն
taqsistner

Այսօր Երեւանում բողոքի ակցիա են անցկացրել անհատ տաքսու վարորդները: Վարորդները դժգոհում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններից։ Ըստ այդմ՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար դրամ տուրք: ՀՀ այլ քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում վարորդները պետք է վճարեն 8000 դրամ: Taxi drivers hold a protest action on the Republic Square Taxi drivers hold a protest action on the Republic Square Ի դեպ, զուգահեռաբար ակցիա էր իրականացվում նաեւ Գյումրիում։ Վարորդներն ասում են, որ իրենց աշխատած գումարը հազիվ վառելիքին է բավարարում եւ օրվա հացին, հետեւաբար չեն կարող այդքան գումար վճարել։ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը զրուցել է վարորդներից կազմված հինգ հոգանոց պատվիրակության հետ։ Մանրամասները՝ քիչ անց