Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ ՀՀԿ պատգամավորի՝ օրինագիծը հատուկ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
3933a7a30ce8d82fa06adf0d08b10b61

910 հազար դրամը կենսաթոշակի այն չափն է, որը գործադիրը նախատեսում է ՀՀ պաշտոնաթող նախագահների համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացնում է՝ պաշտոնաթող նախագահի համար կենսաթոշակը սահմանել գործող նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: Սերժ Սարգսյանի աշխատավարձը նախորդ տարվա հուլիսի 1-ից կազմում է 1 մլն 300 հազար դրամ՝ նախկին 440 հազար դրամի փոխարեն: Բացի այդ, պաշտոնաթող նախագահի համար սահմանվում են նաեւ այլ արտոնություններ. «Կահավորված գրասենյակն ու ավտոտրանսպորտը կտրամադրվի ցմահ օգտագործման իրավունքով»: ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը քննարկման արդյունքում եկավ այն եզրակացության, որ ներկայացված օրենսդրական փոփոխությունները վերաբերում են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին այս դիտարկումը դուր չեկավ: Նա համամիտ չէր Հակոբ Հակոբյանի հետ. «Հենց առաջին նախագահի տեսակով կարող ենք փաստել, որ հենց 70 տարեկանն այն սահմանը չէ, երբ մարդն ակտիվ է ու կարող է քաղաքականությամբ զբաղվել: Հետագայում միգուցե մյուս նախագահները եւս այդքան կենսունակ ու ակտիվ կլինեն քաղաքականության մեջ»: ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ընդվզեց. «Ոնց որ ինքը ձերն է, մերը` չէ, մերն էլ է առաջին նախագահը: Սակայն չեմ էլ կարող չկապել, քանի որ դիպվածի, քննարկման առարկան վերաբերում է առաջին նախագահին: Եթե առաջին նախագահը լիներ 65 տարեկան, մենք այս օրինագիծը չէինք քննարկի»: «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» եւ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքների փոփոխությունները միաձայն մտան ԱԺ քառօրյա: