Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նախկին սիրուհին հանգիստ չի տալիս արցախցի Էդիսոն Ադյանին (տեսանյութ)

Արդեն 2 տարի է՝ Արցախի բնակիչ Էդիսոն Ադյանը հանգիստ չունի։ Ասում է՝ իրեն մեղադրում են սեփական երեխային առևանգելու մեջ։ Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ 2013 թվականին արտաամուսնական կապ է ունեցել Նարինե անունով մի կնոջ հետ։ Որոշ ժամանակ անց կինը եկել ու հայտնել է, թե երեխայի է սպասում Էդիսոնից և պահանջել է գումար՝ հղիության արհեստական ընդհատում կատարելու համար։ Տղամարդը մերժել է։ Երեխան լույս աշխարհ է եկել 2013-ի հունիսին։ Նարինեն ցանկացել է նույն պահին հրաժարվել երեխայի խնամքից և նրան հանձնել մանկատուն, սակայն Էդիսոնը թույլ չի տվել ու այդ պահից մինչ օրս՝ գրեթե 2 տարի, խնամում է փոքրիկին՝ իր կնոջ համաձայնությամբ։ Ինքը՝ 62 –ամյա Էդիսոնը, երբեք երեխաներ չի ունեցել, ինչպես ասում է՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով։