Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին սիրուհին հանգիստ չի տալիս արցախցի Էդիսոն Ադյանին (տեսանյութ)

Հասարակություն
Meri-nkar

Արդեն 2 տարի է՝ Արցախի բնակիչ Էդիսոն Ադյանը հանգիստ չունի։ Ասում է՝ իրեն մեղադրում են սեփական երեխային առևանգելու մեջ։ Իսկ ամեն ինչ սկսվել է այն բանից, երբ 2013 թվականին արտաամուսնական կապ է ունեցել Նարինե անունով մի կնոջ հետ։ Որոշ ժամանակ անց կինը եկել ու հայտնել է, թե երեխայի է սպասում Էդիսոնից և պահանջել է գումար՝ հղիության արհեստական ընդհատում կատարելու համար։ Տղամարդը մերժել է։ Երեխան լույս աշխարհ է եկել 2013-ի հունիսին։ Նարինեն ցանկացել է նույն պահին հրաժարվել երեխայի խնամքից և նրան հանձնել մանկատուն, սակայն Էդիսոնը թույլ չի տվել ու այդ պահից մինչ օրս՝ գրեթե 2 տարի, խնամում է փոքրիկին՝ իր կնոջ համաձայնությամբ։ Ինքը՝ 62 –ամյա Էդիսոնը, երբեք երեխաներ չի ունեցել, ինչպես ասում է՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով։ Նարինեն հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Էդիսոնի, մեղադրելով նրան իր երեխայի առևանգման մեջ։ «Ասում է, թե ես չեմ երեխայի հայրը, իսկ իրական հայրը մահացել է»,-պատմել է տղամարդը։ Նախորդ տարվա դեկտեմբերին այդ կինն արդեն նախկին սիրեկանից պահանջել է 25.000 դոլար գումար, որպեսզի վերջ դնի դատական պրոցեսին, Էդիսոնը մերժել է։ «Անցած 2 տարիների ընթացքում գոնե իրավաբանորեն Նարինե Նիկողոսյանը չի պահանջել երեխային և իմ մոտ տպավորություն է, որ այդ կնոջ ցանկությունն է պատժել Էդիսոնին, նրանից մեծ գումար կորզել՝ բնակարան գնելու նպատակով։ Այդ կինն աշխատում է հյուրանոցում և այնտեղ էլ բնակվում է, քանի որ տուն չունի»,-շեշտել է Էդիսոն Ադյանի փաստաբան Կարեն Սարդարյանը։ Պարոն Ադյանը չի պատրաստվում ԴՆԹ անալիզ անցնել՝ հայրությունն ապացուցելու կամ հերքելու համար։ «Ես եմ այդ երեխայի հայրը ու նրան պահում եմ»,-ասել է նա։ Եվ պատրաստ է շարունակել երեխայի խնամքը, եթե անգամ պարզվի, որ ինքը չէ կենսաբանական հայրը։ Իսկ եթե ի հայտ գա այլ տղամարդ ու պնդի, թե նա է հայրը, այդ դեպքում Էդիսոնը պատրաստ է անցնել այդ հետազոտությունը։