Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էյր Արմենիա»-ն հետաձգել է դեպի Նիժնի Նովգորոդ չվերթը

Հասարակություն
MHM82579-copy1

«Էյր Արմենիա» ավիաընկերությունը մինչև մարտի վերջ հետաձգել է դեպի Նիժնի Նովգորոդ չվերթը։ Այս մասին տեղեկացնում է mail.ru-ն։ Ըստ աղբյուրի՝ «Նիժնի Նովգորոդ» միջազգային օդանավակայանի մամլո ծառայությունից հայտնել են, որ պատճառը ամառային ժամանակացույցի անցումն է։ «Շուտով օդանավակայանը կսկսի աշխատել ամառային ժամանակացույցով և հնարավոր է երևանյան թռիչքները վերականգնվեն»,- հայտնել են մամլո ծառայությունից։ Ավելի վաղ «Նիժնի Նովգորոդ» միջազգային օդանավակայանը տեղեկացրել էր, որ ամառային ժամանակացույցը կսկսվի 2015 թվականի մարտի 29-ից։