Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թափուր տեղեր` Հանրային խորհրդում

Հասարակություն
22711811346496032

Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի կազմում (ՀԽ 36 անդամներ) տարբեր պատճառներով առաջացել էր 5 թափուր տեղ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 27-ի կարգադրությամբ Հանրային խորհրդի 5 թափուր տեղերից 2-ը համալրվեց. ՀԽ նախկին անդամներ Վլադիմիր Մովսիսյանի և Խոսրով Հարությունյանի փոխարեն ՀԽ անդամներ նշանակվեցին Սմբատ Լպուտյանը և Էդիկ Մինասյանը: Հանրային խորհրդի մյուս 3 թափուր տեղերն առաջիկայում կհամալրվեն ՀԽ կանոնադրության համաձայն: Ներկայացնում ենք Հանրայի խորհրդի ձևավորման ընթացակարգը: Գործընթացը տեղի է ունենում 3 փուլով. առաջին 12-ին նշանակում է ՀՀ նախագահը: Այնուհետև ձևավորվում է 12 ոլորտային հանձնաժողով, որտեղ գործուղվում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (ներկայումս այդ հանձնաժողովներում ընդգրկված են 1200 հասարակական կազմակերպությունների շուրջ 2000 ներկայացուցիչ): Վերջիններս իրենց հերթին փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ՀԽ 12 հանձնաժողովների նախագահներ, որոնք միաժամանակ դառնում են ՀԽ անդամներ: Այնուհետև ՀԽ 24 անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրում են ևս 12 անդամի՝ իրենց կողմից ներկայացված թեկնածուներից: Այդպիսով ձևավորվում է Հանրային խորհրդի 36 անդամներից բաղկացած կազմը: Տեղեկացնենք նաև, որ Հանրային խորհուրդը ՀՀ նախագահի հետ պատրաստվում է քննարկել ՀԽ նոր հանձնաժողովներ ստեղծելու հարցը, որի դեպքում, ըստ ՀԽ կանոնադրության, յուրաքանչյուր նոր հանձնաժողովի հետ Հանրային խորհրդի անդամների թիվը կավելանա ևս երեքով: Այս պահին Հանրային խորհրդի անդամների կազմը հետևյալն է. Վազգեն Մանուկյան Ռոբերտ Ամիրխանյան Աննա Ասատրյան Լիլիթ Ասատրյան Կարեն Բեքարյան Գագիկ Մանասյան Անելկա Գրիգորյան Աստղիկ Գևորգյան Հայկ Դեմոյան Հովհաննես Զանազանյան Սմբատ Լպուտյան Էդիկ Մինասյան Արտուշ Ղուկասյան Գրիգոր Բադիրյան Հովհաննես Հովհաննիսյան Վազգեն Սաֆարյան Յուրի Ջավադյան Հայրապետ Գալստյան Կորյուն Առաքելյան Կառլոս Ղազարյան Արշակ Սադոյան Սուրեն Զոլյան Ելենա Վարդանյան Ռուբեն Սաֆրաստյան Ռոբերտ Աթոյան Կարինե Դանիելյան Հովհաննես Թադևոսյան Հենրիկ Հովհաննիսյան Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյան Արա Մինասյան Հովիկ Մուսայելյան Հայկ Սարգսյան Արմեն Տեր-Տաճատյան ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյան