Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դեղին գույնը կհանվի (տեսանյութ)

«Աքիլլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը կողմ է խաչմերուկներում լուսացույցերի լույսերի փոփոխությանը: Նրա համոզմամբ՝ խաչմերուկներում լույսերի փոփոխությունը կտրուկ կնվազեցնի վթարները. «Դեռ մի քանի տարի առաջ մեր առաջարկով Գյուլբենկյան-Կոմիտաս խաչմերուկում լուսակիրներից հանվեց դեղին գույնը և այդ բանուկ խաչմերուկում վթարները կրճատվեցին»: Պարոն Հովհաննիսյանը ուրախությամբ է տեղեկացնում, որ ավտոճանապարհային ոստիկանությունը խոստացել է բոլոր խաչմերուկներում այս համակարգը ներդնել: Նա չի կիսում այն կարծիքը, թե ոստիկանությունը այսպիսով փորձում է հավելյալ տուգանքներ սահմանել վարորդներին. «Աշխարհի զարգացած երկրներում այս համակարգը վաղուց կա: Անձամբ եմ մի քանի անգամ ուշադիր եղել, թե ինչպես են խաչմերուկներում մարդիկ դեղին լույսի տակով անցնում: Սա ոչ միայն կնվազեցնի վթարները, այլ նաև խցանումները, քանի որ չկա վթար, չկա խցանում»: