Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շանթի գործը բողոքարկվում է Վճռաբեկում (տեսանյութ)

Քաղաքականություն
shant21

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան։ Փաստաբանները միջնորդում են արդարացնել իրենց պաշտպանյալներին։ Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը եւ նրա  գաղափարակից մյուս ընկերները մեղադրվում էին 2013 թ. նոյեմբերի 5-ին իշխանության  ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու համար։ Առաջին ատյանի դատարանը Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին դատապարտել էր 1-ից մինչեւ 7 տարվա ազատազրկման։ Ամենախիստ պատիժը սահմանվեց  Վահե Մկրտչյանի  նկատմամբ՝ 7 տարի ազատազրկում։ Շանթ Հարությունյանի անչափահաս որդու՝  Շահեն Հարությունյանի նկատմամբ սահմանվել էր փորձաշրջան՝ 4 տարի ժամանակաշրջանով։ Իսկ Միսակ Առաքելյանի նկատմամբ դատարանը որոշել էր կիրառել տուգանք: Նրանք չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները եւ հայտարարում են, որ ազատազրկման են դատապարտվել իրենց քաղաքական հայացքների համար։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ էր թողել դատավճիռը։