Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի մեկի էջը փակված չէ». Ստեփան Դեմիրճյան (տեսանյութ)

Քաղաքականություն
96701de99bac3d5cef7ae0d54ae90c23

Ազատության հրապարակում ելույթ ունենալով՝ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ իշխանություններն ամեն ինչ արեցին մարտի մեկի ոճրագործությունը կոծկելու համար. «Մինչդեռ դրա լիարժեք բացահայտումը մեր պետության պատվի հարցն է: Այսօր որեւէ մեկը պատասխան չի տվել քաղաքի կենտրոնում կատարված սպանությունների համար: Այս անպատժելիությունը քանդում է մեր պետականության հիքերը: Մարտի մեկը նույնպես անպատժելիության հետեւանքն է. եթե ժամանակին՝ 2004թ., պատժվեին խաղաղ ցուցարարների նկատատմբ տեղի ունեցած բռնությունները, չէր լինի նաեւ մարտի մեկը: Մարտի մեկը կեղծված ընտրությունների հետեւանք է»: Ըստ նրա՝ քանի դեռ իշխանությունը բռնազավթված է, մենք չենք կարող երաշխավորված լինենք նոր մարտի մեկերից. «Իշխանությունը պետք է ձեւավորվի համաձայն Սահմանադրության: Մարտի մեկի էջը փակված չէ: Մենք շարունակելու ենք պայքարել հանուն մեր քաղաքացիների արժանապատիվ կյանքի»: