Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը հայտնվել է  կաղ բադիկի կարգավիճակում»

Քաղաքականություն
1e960c05ed54fccc208afd45c1b4bbd6

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր Ազատության հրապարակում հիշեցրեց, որ փետրվարի քսանին պետք է տեղի ունենար ընդդիամդիր եռյակի հանրահավաքը, սակայն Սերժ Սարգսյանը, տեսնելով ժողովրդի ոգեւորությունը, այն ճնշեց ու լայնածավալ ահաբեկչություն սկսեց ԲՀԿ-ի նկատմամբ՝ ըստ էության տապալելով հանրահավաքը: Ըստ նրա՝ այսօր այստեղ հավաքվել են ոչ միայն ոգեկոչելու զոհերին, այլեւ որոշելու հետագա քայլերը. «Իշխանությունը սուզել է երկիրը խորը ճգնաժամի մեջ, որը մենք կարողացանք փաստարկներով ապացուցել ԱԺ-ում: Հասունանում է սոցիալական բունտը՝ ոտքի են ելել գյուղացիները, ազատամարտիկները, նաիրիտցիները, չկա հասարակության մի հատված, որը հայտնված չլինի ռեժիմի կեղեքիչ ճիրաններում: Սերժ Սարգսյանը հայտնվել է  կաղ բադիկի կարգավիճակում: Հատուկ Գալուստ Սահակյանի համար ասեմ, որ կաղ բադիկը վիրավորանք չէ, այլ քաղաքագիտական տերմին է, երբ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը երրորդ անգամ չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը եւ փորձում է սահմանադրական փոփոխություններով պահել իշխանությունը»: Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ին տապալելու Սերժ Սարգսյանի նպատակը մեկն էր՝ նրան փոխարինել դհոլային ընդդիմությամբ, որպեսզի նրան ոչ ոք չխոչընդոտի անցկացնել սահմադարական փոփոխությունները: Ըստ այդմ, նա կոչ արեց պահպանել համազգային դիմադրությունն ընդդեմ ռեժիմի, միավորել ամբողջ ժողովրդին սահմանադրական փոփոխություններին ընդդեմ, շարունակել հանրահավաքային ճնշումն ու պայքարել մեր իրավունքների համար. «Հարցն այսպես է դրված է՝ ով ում հախից կգա: Ուրեմն մենք պետք է Սերժ Սարգսյանին հեռացնենք ՀՀ-ից»: