Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Բարսեղյանը գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
a1-boks

Հայաստանի բռնցքամարտիկ Սամվել Բարսեղյանին չհաջողվեց հաղթող ճանաչվել Սոֆիայում անցկացվող Ստրանջայի միջազգային մրցաշարում: Մեր 60 կգ քաշային մարզիկը եզրափակիչ մրցամարտում 1:2 հաշվով պարտվելով ադրբեջանցի Էլվին Իսաեւին, զբաղեցրեց երկրորդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի: Անհաջողության մատնվեցին նաեւ այլ երկրների դրոշի տակ հանդես եկող հայազգի բռնցքամարտիկները: 49 կգ քաշային կարգում Իսրայելը ներկայացնող Դավիթ Ալավերդյանը եզրափակիչ մարտում տանուլ տվեց ուզբեկ Աբդուլա Կուչկարովին, իսկ 91 կգ քաշում հանդես եկած Գեւորգ Մանուկյանը, որը Ուկրաինայից է, վճռորոշ մրցամարտում զիջեց Ռուստամ Տուլագանովին: