Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոշտ բանաձեւ է ընդունվել

Հասարակություն
EU-arm

Փետրվարի 24-ից մարտի 1-ը Բրյուսելում ընթանում է <<Եվրպայի դեմոկրատ ուսանողներ>> կառույցի <<Թվային դարաշրջան>> խորագրով ձմեռային համալսարանը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Աննա Օհանյանը ևս մասնակցում է այս հավաքին: <<Եվրոպայի դեմոկրատ Ուսանողներ>> կազմակերպությունը համաեվրոպական ուսանողական և երիտասարդական քաղաքական ասոցիացիա է և Եվրոպայի ժողովրդական կուսակցության պաշտոնական ուսանողական կազմակերպությունը: Այն հիմնադրվել է Վիեննայում Սկանդինավյան, գերմանական եւ ավստրիական ուսանողների կողմից 1961 թ: Այն ներկայացնում է ավելի քան 1.600.000 ուսանողների և երիտասարդների 42 անդամ կազմակերպություններից 35 երկրներում և ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն է Եվրոպայում: Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը առաջին կառույցն է  Հայաստանից, որ հնարավորություն է ստացել մասնակցել <<Եվրոպայի դեմոկրատ ուսանողներ>> կազմակերպության ծրագրերին: Ձմեռային հավաքի ընթացքում երիտասարդները հանդիպումներ են ունեցել Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոուլի և Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Հերման վան Ռոմպուի հետ: Նշենք նաև, որ Անդրբեջանի իշխող` Նոր Ադրբեջան կուսակցությունն այս անգամ ներկայացրել էր իր անդամության հարցը: Սակայն ծրագրի ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան Անդրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ: Եվ Անդրբեջանի ներկայացուցիչը հանեց իր կուսակցության անդամության հարցումը: Ծրագրի ընթացքում ընդունվեց <<Մարդու իրավունքները Ադրբեջանում>> խորագրով կոշտ բանաձևը, որը դատապարտում է մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը հարևան Անդրբեջանում: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն