Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաղաղության երթը դարձավ սգո երթ

Քաղաքականություն
150228074649_boris_nemtsov_murder_624x351_reuters

«Գարուն» երթի կազմակերպիչները Մոսկվայի քաղաքապետարանում են, որտեղ համաձայնեցնում են վաղվա սգո երթի որոշ հարցեր։ Առաջիկա մեկ ժամվա ընթացքում պարզ կլինի՝ արդյոք ակցիան, որ նվիրված է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին, կթույլատրվի թե ոչ։ Հիշեցնենք, Նեմցովը սպանվել է այս գիշեր՝ Մոսկվայի կենտրոնում։ Կիրակի նրա ղեկավարած քաղաքացիական շարժումը երթ պետք է անցկացներ Մոսկվայում՝ ընդդեմ իշխանության վարած քաղաքականության Ուկրաինայի հարցում։