Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց

Պաշտոնական
4928c7d4aa19b974a0df12bb9d0b74ee

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, փետրվարի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն