Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերգեյ Սմբատյանը՝ Մոսկվայում, դիրիժորական վահանակի մոտ

Մշակույթ
սսս

Փետրվարի 27-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը 2015թ. ընթացքում արդեն 2-րդ անգամ ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ համերգասրահում։ Ծրագրում հնչել են Բախի, Մոցարտի, Շնիտկեի, Շուբերտի ստեղծագործությունները։ Որպես մենակատարներ հանդես են եկել աշխարհահռչակ երաժիշտներ Պ. Ցուկերմանը (ջութակ), Ա. Ֆորսայթը (թավջութակ), Ք. Կոգանը (դաշնամուր)։ Համերգը կայացել է Կորեայի կամերային նվագախմբի 50-ամյակին նվիրված համաշխարհային շրջագայությունների շրջանակներում։ Հիշեցնենք, որ առաջին անգամ նույն նվագախմբի հետ Ս.Սմբատյանն ելույթ է ունեցել հունվարի 14-ին Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում՝ միևնույն բեմում ներկայանալով հոլիվուդյան մեծանուն դերասան Ջոն Մալկովիչի հետ:   Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին