Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանվել է Բորիս Նեմցովը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nemcov

Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ սպանվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը։ Նա սպանվել է Մոսկվայի կենտրոնում։ Սպանությունը տեղի է ունեցել «Բոլշոյ կամեննի» կամրջի վրա` Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ին։     BB477886-6F0D-4299-BE99-E9676F0B7C51_w800_h450 http://www.ntv.ru/novosti/1339536/ Նեմցովի քաղաքական զինակից, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ասել է, որ ցնցված է այդ ողբերգական լուրից։ Բորիս Նեմցովը վերջին ամիսների ընթացքում անխնա քննադատել է Ուկրաինայի հարցում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը։ Նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դաշնության ղեկավարին անմիջապես տեղեկացրել են դեպքի մասին։ «Նախագահը խստորեն դատապարտել է դաժան սպանությունը, այն անվանել պատվիրված հանցագործություն, որը սադրանքի նշաններ ունի», - հայտնել է Պեսկովը, ավելացնելով, որ Պուտինը ցավակցություն է հայտնել Նեմցովի ազգականներին և բարեկամներին։ Անցյալ տարի «Ա1+»-ի հարցազրույց էր արել Նեմցովի հետ. ներկայացնում ենք ստորեւ. Նաեւ՝ նրա վերջին հարցազրույցը