Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարեն Գրիգորյանը երրորդ հաղթանակը տարավ

Սպորտ
unnamed213

Երուսաղեմում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում այսօր կայացան 4-րդ տուրի հանդիպումները: Մեր շախմատիստներից հաջող հանդես եկան Կարեն Գրիգորյանն ու Գաբրիել Սարգսյանը: Հայաստանի այս տարվա չեմպիոնը սպիտակներով պարտության մատնեց չեխ գրոսմայստեր Վիկտոր Լազնիչկային, վաստակեց 3,5 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական: Գաբրիել Սարգսյանը նույն խաղաքարերով հաղթեց իսրայելացի գրոսմայստեր Ավիտալ Բորուչովսկուն: Նա իր վաստակած միավորների քանակը հասցրեց երեքի: Նույնքան միավորներ ունեն նաեւ գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք այս անգամ բավարարվեցին ոչ-ոքի արդյունքով: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ մարտի 1-ին կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Կարեն Գրիգորյանը սեւերով կմրցի ուկրաինացի Պավել Էլյանովի հետ: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով ուժերը կչափի վրացի գրոսմայստեր Միխեիլ Մչեդլիշվիլու հետ, Զավեն Անդրիասյանը սեւերով կխաղա ռուսաստանցի Սանան Սուգյուրովի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ վրացի Լեւան Պանցուլայայի հետ: Նշենք, որ առաջնությունը միանձնյա գլխավորում է ուկրաինացի Անտոն Կորոբովը, որը 4 տուրում վաստակել է 4 միավոր: