Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիի սպանդի գործը կարող է քննվել Ռոստովում. News.am

Քաղաքականություն
gyumri21

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ՀՀ-ում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի հանդեպ հարուցված քրեական գործը կարող է քննվել Հյուսիսկովկասյան շրջանային դատարանում, որը տեղակայված է Դոնի Ռոստովում։ Այս մասին հայտնել է դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը։  «Այս պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն է անցնում։ Դեռ վերջնականապես որոշված չէ, թե որ զինվորական դատարանում է քննվելու գործը՝ Երեւանում, թե Դոնի Ռոստովում, սակայն գործի իրավասությունը պատկանում է Հյուսիսկովկասյան զինվորական շրջանային դատարանին»,- ասել է Պտիցինը, մեջբերում է 161.ru-ն։ Իդեպ Բայկալում տարբեր ատյանների 52 աշխատակիցների պատասխանատվության կենթարկեն Վալերի Պերմյակովին բանակային ծառայության համար պիտանի ճանաչելու պատճառով։ Նշենք, որ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Պերմյակովը մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ եւ ընդունել է իր մեղքը։ Ինչպես ազգային քաղաքականության հարցերով կլոր սեղանի շուրջ  հայտնել է 29-րդ համազորային բանակի բարոյահոգեբանական ապահովման բաժնի պետ Դմիտրի Կիսելեւը, «պատասխանատվության կենթարկվեն բոլորը՝ սկսած նրանցից, ովքեր Պերմյակովին պիտանի են ճանաչել բանակային ծառայության համար»,- մեջբերում է «Զաբմեդիա»-ն։ Նրա խոսքով՝ Չիտայում արդեն 3 քրեական գործ է հարուցվել 321-րդ ռազմական հոսպիտալի  բժիշկների դեմ, որոնք Վալերի Պերմյակովի  մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել եւ պիտանի են ճանաչել ծառայության համար։ Բարոյահոգեբանական ծառայության բաժանմունքի պետը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները պատասխան են տալու։ Ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը բանակ էր զորակոչվել Բալեյ քաղաքից։ Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Չիտայում ծառայության ժամանակ նա մեկ ամսից ավել բուժվել է ռազմական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում վարքագծի լուրջ շեղումների պատճառով, սակայն այդուհանդերձ պիտանի էր ճանաչվել զինվորական ծառայությանը եւ ուղարկվել արտասահման ծառայության։ Մանրամասները՝ News.am կայքում