Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գագիկ Ծառուկյանը ՀՀ պատմության մեջ ամենախոցելի կերպարն է» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
media1

Քաղաքական վերջին իրադարձությունները կանխատեսելի էին դաշնակցության համար։ «Մենք 100 անգամ հասարակությանը ասել ենք, որ մեծ սպասելիքներ չունենան»,- այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց Արծվիկ Մինասյանը։ Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի համար անհասկանալի են ԲՀԿ առաջնորդի քայլերը։ Նա կանխատեսել է նման զարգացում, քանի որ ՀՀԿ-ն է ստեղծել ԲՀԿ-ն։ «Ես միշտ զարմանում եմ՝ ինչպես են իրեն խորհուրդ տալիս իր խորհրդականները։ Ինչպես կարող են նրան դրդել Խոդորկովսկու ճանապարհով , եթե նրա հենքը պայմանավորվածությունն է ։ Գագիկ Ծառուկյանը ՀՀ պատմության մեջ ամենախոցելի կերպարն է»։ Ո՞վ է թույլ տվել իշխանությանը սանիտարի դեր կատարել։ Դա ժողովրդի գործառույթն է,- հիշեցնում է ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը։ Իսկ Գագիկ Ծառուկյանին դեմ արտահայտվող իր գործընկերներին հիշեցնում է. «2- 3 ամիս առաջ քառյակ-եռյակով միասին չէի՞ք, հիմա նոր որոշեցիք, որ կրիմինալ է Գագիկ Ծառուկյանը, ինչի՞ մասին է խոսքը»։ Նա հույս ունի, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» ու անգամ ՀՅԴ-ն միասին կհասնեն իշխանության հեռացմանը։