Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիայի են դուրս եկել գյումրեցի տաքսիստները (տեսանյութ)

Մարզեր
1425025450_taqsi-boxoq

Փետրվարի 27-ին բողոքի ակցիայի են դուրս եկել գյումրեցի տաքսիստները: Նրանք մեքենաները կայանել են Վարդանանց հրապարակի քարե գորգի մոտ և պահանջել «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգի» վերանայում: Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին տրանսպորտի ու կապի նախարարությունը նախագիծ հաստատեց, որով որոշակի փոփոխություններ էին նախատեսված տաքսու վարորդների համար: Հենց դա էլ զայրույթի տեղիք էր տվել ու վարորդներին ոտքի հանել: Վարդանանց հրապարակում հավաքված քաղաքացիներից երկուսը հանդիպեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, մի քանիսը հանդիպեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութերում