Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոտուլիզմի դեպքեր՝ Լոռու և Արարատի մարզերում

Հասարակություն
botulizm

ՀՀ Լոռու և Արարատի մարզերում փետրվարի 26-ին և 27-ին արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 2 տուժածով: ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված ծիծակի և վարունգի մարինադի պահածոներ: Օգտագործումից 24 ժամ անց տուժածների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, փսխումներ, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, ձայնի խռպոտություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են: Նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ: Ներկայում, հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, բուժումը շարունակվում է: Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է. • խուսափե´լ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´լ ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե, • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´լ բժշկի: Առողջապահության նախարարություն