Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվեց ԵՄ դեսպաններին (լրացված)

Քաղաքականություն
raffi-2

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը եւ եվրոպացի դիվանագետները կարեւորեցին Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, բոլոր բնագավառներում հաստատված համագործակցության, վստահության եւ երկխոսության ամրապնդումը: Անդրադարձ եղավ մասնավորապես երկրում իրականացվելիք բարեփոխումներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաեւ Հանրապետության ներքաղաքական ու ներհասարակական վերջին զարգացումներին: Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Եվրոպական միության հետ գործակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն եւ հետագա զարգացման մեծ ներուժ ունի: Հովհաննիսյանի հետ զրույցին մասնակցում էին դեսպաններ Ռայներ Մորելը (Գերմանիա), Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն (Ֆրանսիա), Ջովաննի Ռիչուլլին (Իտալիա), Էրիկաս Պետրիկասը (Լիտվա), Պետր Միկիսկան (Չեխիայի Հանրապետություն), նաեւ Շվեդիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիա, Լեհաստանի առաքելության ղեկավարների տեղակալները:   «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն