Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վոլոդյա Ավետիսյանի գործով կդիմեն Եվրադատարան (տեսանյութ)

2013 թվականից խարդախության համար մեղադրվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն անցյալ տարվա հուլիսին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման։ «Գործը քաղաքական է ինքն իրենով ու դատարաններն այս գործի շրջանակում հերթական անգամ ցույց տվեցին, որ չեն կարող իրականացնել արդարադատություն, այլ միայն, ցավոք, կատարում են իշխանության պատվերը»,-նշել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը։ Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանը որոշում էր կայացրել Վոլոդյա Ավետիսյանի բողոքը ետ վերադարձնելու վերաբերյալ։ և քանի որ վարույթ չընդունեց՝ սպառվեցին բոլոր ատյանները և խնդիրն այլևս չի կարող լուծվել մեր դատական համակարգում։ Շեշտում է՝ գործի ընթացքում բազմաթիվ կոպիտ խախտումներ են թույլ տրվել։ «Վոլոդյա Ավետիսյանն ի վերջո դրանց արդյունքում դատապարտվեց չկատարած հանցագործության համար, այսինքն, նույնիսկ եթե կատարած լիներ, ապա հաշվի առնելով նրա անձը, անցյալը, ով լինելը և դատական պրակտիկան, ակնհայտ խիստ պատիժ տրվեց նաև այս առումով»,-ասել է պարոն Զաքարյանը։