Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մարտի 1-ի հանրահավաքով շատ բան է որոշվելու. Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)

Այսօր ԱԺ բրիֆինգի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց. «Ինչպիսին կլինի մեր համագործակցությունը ԲՀԿ-ի հետ՝ կախված է ԲՀԿ-ից։ Մենք մեր գործն անում ենք, մեր պայքարը շարունակելու ենք, մենք պատրաստ ենք համագործակցել ԲՀԿ-ի հետ, եթե ԲՀԿ-ն պատրաստ է»։ Ինչ վերաբերում է Մարտի 1-ի հանրահավաքին, դրանով, ըստ Զուրաբյանի, շատ բան է որոշվելու. «Կամ ռեժիմը հասկանալու է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու իր հետ, կամ անթաքույց շարունակելու է կեղեքել ժողովրդին»։ Հանրահավաքին մասնակցելու է նաեւ առաջին նախագահը, որը շատ լուրջ խոսք ունի ասելու՝ հայտնեց Լ. Զուրաբյանը