Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«ՀՀ տնտեսությունը կունենա 200մլն դոլարից ավել կորուստ». տնտեսագետ (տեսանյութ)

«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխությունը կարող է Հայաստանում «մինի» հարկային դաշտ ստեղծել. այս եզրակացության է եկել տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։ Նա համոզված է, որ օրենքի փոփոխությամբ արտահանումը կդառնա մի քանի կազմակերպության մենաշնորհը. «ՓՄՁ-ները այսուհետ կգնան մեծերի մոտ, որոնք 2 տոկոսով են արտահանում։ Կասեն՝ ես քեզ կտամ եւս 8 տոկոսը, եւ դու իմ համար 2 տոկոսով արտահանի։ Ինքը փաստորեն կշահի՝ 20 տոկոսի փոխարեն 10 տոկոսով կարտահանի, բայց մեկ մասնավոր կոորդինացիա ապահովող կազմակերպություն դառնում է ետ ամբողջը անում է ու ունենա մասնաբաժին՝ հարկեր է հավաքում»։ Այս ամենի արդյունքում Վիլեն Խաչատրյանի հաշվարկներով՝ ՀՀ տնտեսությունը կունենա 200մլն դոլարից ավել կորուստ։