Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ողբերգությունը միայն Ավետիսյանների եւ գյումրեցիների խնդիրը չէ». Գասպարին նորից պառկել է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
29fa97207636ff6c4ad64dbc01c8e61c

«Գյումրիի ողբերգությունը միայն Ավետիսյանների եւ գյումրեցիների խնդիրը չէ». նման բովանդակությամբ պաստառով գլխավոր դատախազության շենքի մոտ այս պահին պառկած իր բողոքի ակցիան է անցկացնում ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Այսօր ժամը 2-ին նախատեսված էր ակցիա, սակայն լրագրողները ակցիայից մասնակիցներից շատ են։ Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյան ընտանիքիի 7 անդամները դաժանաբար սպանվեցին, եւ առայժմ գործով միակ կասկածյալը Վալերի Պերմյակովն է։ Երեկ լրացավ այն օրը, որ Ավետիսյանների հարազատները ներկայացրել էին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ Գյումրի ներկայանալու ու Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ որոշ մանրամասներ ու բացատրություններ տալու համար: Ավելի վաղ՝ Ավետիսյանների ընտանիքի մոր՝ Հասմիկ Ավետիսյանի քրոջ ամուսնուց՝ Գոռից, armtimes.com -ը հետաքրքրվել է, թե ի՞նչ է սպասվում այսօր, ինչին նա արձագանքել է. «Մեր կողմից ոչ մի բան չի սպասվում, մենք արդեն մեր դիմումը ներկայացրել ենք դատախազին, որ գնանք ու հանդիպենք: Դեռ տեղյակ չեմ՝ պատասխան կա՞, թե չէ»: Մեր ճշտող հարցին, թե այսինքն՝ այսօր որեւէ ակցիա, ցույց չի՞ սպասվում, Գոռը արձագանքեց. «Չէ՛, ցույցեր չէ»: