Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ֆանտասիկ տպավորություն», առաջին արձագանքը

Մշակույթ
IMG

Վինչենցո Բելլինիի «Նորմա» օպերայով մեկնարկեցին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթները Բեյրութում անցկացվող Ալ Բուստան միջազգային փառատոնում։ Նշենք, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ Երիտասարդական նվագախումբը հրավիրվում է հեղինակավոր միջազգային այս փառատոնի կողմից՝ որպես պաշտոնական նվագախումբ։ Փառատոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն, խոսելով Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասին, նշեց. «Երիտասարդական նվագախմբից առաջին տպավորությունս ֆանտաստի՜կ է։ Նվագախումբը փառատոն է ժամանել ավելի քան պատրաստված, ինչպես միշտ, թերևս: Հրաշալի և ակտիվ երաժիշտներ են, մեծ պրոֆեսիոնալներ, լի կամքով և ցանկությամբ՝ անելու ամեն հնարավորը լավագույնս ներկայանալու համար: Զարմացած էի, որ լինելով սիմֆոնիկ նվագախումբ՝ Երիտասարդականը լիովին զգում է ներկայացման իր սովորական ոճին ոչ բնորոշ օպերային կատարման ճկունությունը: Սքանչելի երաժիշտներ են, միշտ բարձր տրամադրությամբ, բաց են դիրիժորի հետ համագործակցության համար: Ավելի լավ միջավայր աշխատանքը սկսելու համար անգամ հնարավոր չէ պատկերացնել»։ Ալ Բուստան փառատոնի շրջանակներում Երիտասարդական նվագախումբը կունենա ևս 4 համերգ՝ հանդիսատեսին ներկայացնելով Մոցարտի, Բեթհովենի, Չայկովսկու և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մարտի 10-ին Բեյրութի Էմիլ Բուստանի համերգասրահում տեղի ունենալիք համերգը Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կնվիրի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին