Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1»-ի գործով զարգացումներն՝ ըստ ծնողների (տեսանյութ)

Քաղաքականություն
March1a1

«Յոթ տարվա մեջ տուժողի իրավահաջորդներս հասկացել ենք, որ այս բոլորը իմիտացիոն բնույթ ունի: Իրենք ցույց են տալիս միջազգային կազմակերպություններին , որ իբր իրնք աշխատում են, զբաղվում են մարտի 1ի գործով, բայց իրականում երկարաձգում են այս գործը: Երբեք մարտի մեկի այս էջը չի բացահայտվի: Բոլոր մեղավորները կպատժվեն այն դեպքում, երբ որ կլինի իշխանափոխություն»,- «Մեդիա կենտրոնում» ասել է Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Իսկ զոհերից Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը ընդգծում է. « Նույն դատախազը տեղափոխվել է քննչականա կոմիտե ու նույն քննիչներն են այնտեղ, ոչինչ էլ չի փոխվել: Հույս չեն կապում, որ կփոխվի գործում որևէ բան»։ «Մարտի 1-իգործով» նախաքննության ընթացքը՝ 7 տարի անց» թեմայով ասուլիսին հետեւեք ուղիղ։