Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանի ծեծի գործը փակե՞լ են

Քաղաքականություն
Artak-khachatryan

ԲՀԿ անդամ, «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանին ծեծի ենթարկելու գործը փակել են։ Այսօր նման կարծիք է հայտնել նրա եղբայրը՝ Արտյոմ Խաչատրյանը։ «Որեւէ նորություն չկա, ոչ մի հարցով մեզ չեն դիմում, չեն կանչում լրացուցիչ ցուցմունք տալու, ոչ մի գործողություն չի կատարվում»,- ասաց նա։ Հիշեցնենք, Արտակ Խաչատրյանին փետրվարի 7-ին առեւանգել էին անհայտ անձինք ու բռնությունների ենթարկել։Նա այժմ իրեն լավ է զգում, գտնվում է Ղարաբաղում՝ ընկերների մոտ։ Արտյոմ Խաչատրյանը համոզված է, որ եղբոր ծեծն ու առեւանգումը կապված է նրա գործունեության հետ։