Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչի՞ց զրկվեց Հայաստանը` հրաժարվելով Եվրոասոցացումից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
eu

Ստորեւ ներկայացված տեսանյութում մանրամասն քննարկված է, թե ինչից զրկվեց Հայաստանը` չասոցացվելով Եվրամիության հետ: Ասոցացման պայմանագրի հիմնական մասը դրա՝ առևտրին վերաբերող հատվածն էր, որը կոչվում էր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր: Դրանով նախատեսվում էր Հայաստանի ու ԵՄ-ի միջև բոլոր տեսակի ապրանքների ու ծառայությունների մաքսատուրքերի փոխադարձ զրոյացում եւ ընթացակարգերի պարզեցում։ Օրինակ՝ ըստ նիդեռլանդական Ecorys կազմակերպության հետազոտության, Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր 2.3 տոկոսով, իսկ պետական բյուջեի եկամուտները կավելանային 146մլն դոլարով: Արտահանման ծավալները ավելանալու էին 15 տոկոսով, իսկ աշխատավարձերը բարձրանալու էին 2.7 տոկոսով: Հայաստան ներմուծվող եվրոպական ապրանքների մաքսատուրքից ազատումը հանգեցնելու էր սպառողական ապրանքների գնաճի 1,2 տոկոսանոց կոմպենսացիայի և աղքատության նվազման: Ըստ ՀՀ կառավարության ներկայացրած հայտնի, առավել արդյունավետ ինտեգրացիայի համար Եվրամիությունը Հայաստանին 4, 85 մլրդ եվրոյի անհատույց դրամաշնորհ պետք է տար: Այս ամենի դիմաց մենք չէինք կորցնում մեր արտաքին տնտեսական քաղաքականության անկախությունը եւ ազատ էինք այլ երկրների հետ ինքնուրույն առեւտրային հարաբերությունների կառուցման հարցում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ