Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստներն առաջատարների մեջ չեն

Սպորտ
a1-chess-evropa1

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց շարունակել հաղթարշավը Երուսաղեմում ընթացող շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունում:   Մրցաշարը հաղթանակներով սկսած Կարեն Գրիգորյանը 3-րդ տուրում ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Անդրեյ Վոլոկիտինի հետ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց ռուսաստանցի Եվգենի Նայերին: Այդպիսով, նրանք ետ մնացին այն 5 շախմատիստներից, որոնք այսօր տարան երրորդ անընդմեջ հաղթանակը եւ 3-ական միավորով սկսեցին գլխավորել մրցաշարային աղյուսակը:   Առաջատարներին ընդհուպ մոտեցան մեր շախմատիստներ Վլադիմիր Հակոբյանն ու Զավեն Անդրիասյանը, որոնք առավելության հասան իրենց մրցակիցների նկատմամբ, վաստակեցին 2,5-ական միավոր եւ հավասարվեցին Կարեն Գրիգորյանին:   Ավաղ, ամենաբարձր վարկանիշ ունեցող մեր շախմատիստ Հրանտ Մելքումյանը սպիտակներով անսպասելի պարտվեց իսլանդացի Հանես Ստեֆանսոնին եւ բավական ետ մնաց առաջատար հնգյակից:   Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը եւ երիտասարդ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը համակարգչի հաշվարկով իրար հետ հանդիպեցին եւ 45-րդ քայլին խաղաղ դաշն կնքեցին: