Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեղադրանք է առաջադրվել Գյումրիի ակցիայի մասնակցին

Քաղաքականություն
1424956982_qnch

ՇՄ քննչական վարչությունը շարունակում է մեղադրանքներ ներկայացնել 2015 թվականի հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցներին: Փետրվարի 26-ին քննչական բաժին է հրավիրվել Գյումրու բնակիչ Անուշավան Հարությունյանը: Վերջինիս առաջադրվել է մեղադրանք ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ երկրից չբացակայելու տարբերակը: Մեղադրանքի համաձայն Անուշավան Հարությունյանը 2015 թվականի հունվարի 15-ին Գարեգին Նժդեհ փողոցում մի խումբ անձանց հետ, դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և խուլիգանական գործողությունների արդյունքում շուրջ 1 ժամ խանգարել է տարածքի բնակիչների և սպասարկման հաստատությունների բնականոն աշխատանքը: Անուշավանը քննչական վարչություն ներկայացել էր մենակ, առանց փաստաբանի: Ըստ իրեն` մինչ այս պահը կարողանում է իր իրավունքները պաշտպանել: Մանրամասներն՝ այստեղ